Ոստիկանությունը՝ Դավիթ Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու վերաբերյալ տեսանյութի մասին

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) կողմից երեխայի վրաերթի ենթարկելու վերաբերյալ տեսանյութն ուսումնասիրվում է:

Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ Analitik.am-ը լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի:

Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը հերքել էր լրատվականի տեղեկությունները, ինչից հետո Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, ըստ որի, Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի:

Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառումով հայտնեց, որ մեղադրանքը շինծու է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել