Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։
Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։ Մեղավորներն անպատիժ չեն մնա»,-նշում է նա։
Նշենք, որ քիչ առջ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է ինչպես է երիտասարդը հեռախոսով նկարահանելով քայլում դատավորին զուգահեռ։
https://www.facebook.com/saqo.ohanjanyan.7/videos/1451913461638489/
Հիշեցնենք, որ սպետեմբերի 20-ին, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին հրապարակվեց «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշեց ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ, Ռոբերտ Քոչարյանը կշարունակի կալանավորված մնալ: