Մի մասը վերադարձրել են․ Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հարստության մասին

Իրենց կառուցած դղյակները և կուտակած միլիոնները շատ արագ կկորսվեն, հույս ունեմ։ Այս մասին Կալիֆորնիայում, մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների մասին։

Նա նշեց, որ այս հարցում նա կոմպրոմիսի չի գնալու։

«Մինչև վերջին կոպեկը վերադարձնելու են։ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել, իրենք պետք է իրենց թալանածը վերադարձնեն։ Մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պետք է վերադարձնեն։ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել։ Թող 1998 թվականից առաջ կուտակեին, առյուծ քշեին։ Ինչի՞ հաշվին են հարստացել կամ հիմա ինչի՞ չեն աշխատում էդ միլիոնները, մենք ենք խանգարո՞ւմ։ Մենք խանգարում ենք, թող գնան արտերկրում աշխատեն։ Վերադարձնելու են կոպեկ առ կոպեկ։ Ստատուս քվոն պետք է վերադառնա, 1998 թվականից առաջ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել