Արսեն Թորոսյանի հրամանը՝ դեղային ալերգիկ մաշկային փորձերի կատարման վերաբերյալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 17-ին նոր հրաման է ստորագրել, որով սահմանվել է դեղային ալերգիկ մաշկային փորձերի կատարման գործելակարգը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ԴԵՂԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԿ ՄԱՇԿԱՅԻՆ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

1. Ապացուցողական բժշկության տվյալների համաձայն` դեղային ալերգիկ մաշկային փորձերը, որոնք նախկինում կիրառվել են, այժմ արգելվում են, քանի որ տարբեր տեսակի ենթամաշկային փորձերը հավաստի չեն և կարող են առաջացնել անցանկալի, սուր, կյանքին վտանգ ներկայացնող ռեակցիաներ, հատկապես այն անձանց մոտ, որոնց մոտ նախկինում եղել են ալերգիկ, անաֆիլակտիկ ռեակցիաներ։

2. Ներկայումս կիրառվող ժամանակակից դեղային ալերգիկ փորձերն են.
1) ապլիկացիոն պատչ (patch-testing).
2) մաշկային պրովոկացիոն դեղաչափավորված փորձեր (provocation test)՝ ենթամաշկային, ներմաշկային և բերանացի ներընդունման (per oral) ուղիներով:
3. Յուրաքանչյուր դեղի համար կա մշակված գործելակարգ-սխեմա, որը կիրառվում է ալերգոլոգի կողմից միայն մասնագիտացված այն բաժանմունքներում, որտեղ կան առաջին անհետաձգելի բժշկական օգնության, իսկ անհրաժեշտության դեպքում ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումների իրականացման հնարավորություն, քանի որ տվյալ փորձի/թեստի ժամանակ կարող են առաջանալ անցանկալի, սուր, ընդհուպ մինչև կյանքին սպառնացող ռեակցիաներ:
4. Պրովոկացիոն դեղաչափավորված թեստը կատարվում է միայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ փոխարինել կասկածվող դեղային խումբը այլ խմբի հետ, ինչպես նաև, եթե նախկինում (անամնեզում) եղել է դեղի նկատմամբ
զարգացած, հաստատված ալերգիկ ռեակցիա/գերզգայնություն, ընդ որում կլինիկական ախտանիշները վերանալուց 4- 6 շաբաթ անց:
5.Դեղի հետ պատճառական կապի հաստատման համար ոսկե ստանդարտ է համարվում պրովոկացիոն դեղաչափավորված թեստը՝ կասկածվող դեղի օրգանիզմ լիարժեք-ամբողջական բուժիչ դեղաչափի ներմուծմամբ:
6.Եթե հիվանդը չի նշում նախկինում ունեցած ալերգիկ ռեակցիայի մասին, դեղային փորձ չպետք է կատարել:

Գրականություն՝
1. International Consensus (ICON) оn Drug Allergy, 2014
2. BSACI guidelines for the management of drug allergy, R.Mirakian, P.W.Ewan,
S.R.Durham et al., Clinical and Experimental allergy, 39, p.4361, 2008
Կազմել են՝
Արմինե Հակոբյան, ԵՊԲՀ –ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ
Նարինե Միրզոյան ԵՊԲՀ –կլինիկական ֆարմոկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Մելանյա Բաղդասարյան ԵՊԲՀ –ի կլինիկական ֆարմոկոլոգիայի ամբիոնի դոցենտ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել