Կառավարությունը նոր փոփոխություններ է նախատեսում «Գովազդի մասին» օրենքում։ Նախագիծը արդեն Ազգային ժողովում է։
Փոփոխությամբ կսահմանվի, որ ալկոհոլային խմիչքների գովազդի դեպքերում արգելվում է՝
ա) ներշնչել, որ ալկոհոլը ունի բուժական, խթանող, հանգստացնող եւ լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ) դրդել սպառողներին ալկոհոլի օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ) ներկայացնել խմիչքներում՝ ալկոհոլի բարձր աստիճանը՝ որպես դրական հատկություն.
դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:
Կարգելվի նաև ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ դրանց օգտագործման գովազդի բոլոր ձեւերը։
Նախագիծը առաջիկայում կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։