Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մ. Ղազարյանի գործը, այն դատարան է ստացվել հուլիսի 19-ին: Գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Մեղադրական եզրակացության համաձայն, նա խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ ծանոթություններ հաստատելու նպատակով «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում գրանցել է «Անի Կարապետյան» անհատական տվյալներով անձնական էջ, ինչի միջոցով 2012 թվականի օգոստոս ամսին ծանոթացել է Մ. Ավետիսյանի հետ և սկսել շփվել վերջինիս հետ:
Շփման ընթացքում «Անի Կարապետյան» անհատական տվյալներով անձի անվան տակ կեղծ պատրվակներով գումարներ վերցնելու հնարավորությունն իրականցնելով, չարաշահել է Մ. Ավետիսյանի վստահությունն ու հետագայում վերադարձնելու կեղծ խոստմամբ, վերջինիցս պարբերաբար վերցրել է տարբեր չափերի գումարներ և հափշտակել դրանք:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: