Կառավարությունն այսօր` հունվարի 16-ին, հավանություն տվեց պետության կողմից ձեռք բերված 29.000 նույնականացման քարտ կարդացող սարքերը «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին հատկացնելուն, ով կզբաղվի այն բաշխելով:
«Նույնականացման քարտ կարդացող սարքերը նախատեսվում է բաշխել պետական և համայնքային կազմակերպություններին, այդ թվում նրանց, որոնք ծառայություններ են մատուցելու սպասարկման կենտրոնների թվին համապատասխան և այն գործատուներին, որոնք ուսուցման ծրագրեր են անցել և նախատեսվում է այլ կազմակերպությունների համար, որոնք այդպիսի ծառայություններ մատուցելու նպատակ ունենան` իրենց սպասարկման թվին համապատասխան, ինքնարժեքով (3500 դրամ)»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:
Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net