Տեռասաները շեղումներով են կառուցվում՝ ամուր չեն և վտանգ են պարունակում մարդկանց և շրջակա միջավայրի համար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019 թվականի հուլիսի 8-ի դիմումի համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության, գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության բաժանմունքի կողմից ուսումնասիրություններ են իրականացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցի 8/10 և 8/12 հասցեներում՝ 2018թ. սեպտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետի կողմից կառուցապատող Գրիգորի Հարությունյանին տրված հ.01/18-Հ-6384-977 շինթույլտվության նկատմամբ: 

Այս մասին տեղեկանում ենք Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նշված հասցեներում դարատափերի (տեռասաներ) շիանարարական աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի շեղումներով, որոնք կարող են ազդել շինության ամրության կայունության, հուսալիության վրա, վտանգ պարունակել մարդկանց և շրջակա միջավայրի համար: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ տեխնիկական հսկողությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտումով, ինչպես նաև շինարարության ընթացքում չի ապահովվել հեղինակային հսկողությունը:

Հուլիսի 29-ին կառուցապատող «ԳՐԻԱՐ» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգորի Հարությունյանը, շինարարության ընթացքում հեղինակային հսկողություն իրականացնող «Երևան նախագիծ» ՓԲ ընկերության ճարտարապետը, տեխնիկական հսկողություն իրականցնողը հրավիրվել են Տեսչական մարմին՝ իրավախախտումների վերաբերյալ վարչական գործի քննությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ և նույն օրենսգրքի 281-րդ հոդվածների դրույթներով՝ «ԳՐԻԱՐ» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգորի Հարությունյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով՝ վերջինիս նկատմամբ նշանակվել է տույժ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Տեխնիկական հսկողություն իրականացնողը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15713-րդ հոդվածի հիմքով՝ վերջինիս նկատմամբ նշանակվել է տույժ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Հեղինակային հսկողություն իրականցնողը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտման համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի մասով՝ վերջինիս նկատմամբ նշանակվել է տույժ 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Տեսչական մարմնի կողմից կառուցապատող ընկերությանը տրվել է երեսուն օր ժամանակ, որպեսզի շինարարությունը բերվի նախագծային տեսքի:

Հավելենք, որ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության, գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության բաժանմունքի կողմից վերահսկողությունը և ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել