Առկա է եղել հակակոռուպցիոն մարմնին սահմանադրական մարմնի կարգավիճակ տալու հնարավորության հարցը. արդարադատության նախկին փոխնախարար

Հակակոռուպցիոն մարմնին սահմանադրական մարմնի կարգավիճակ տալու հետագա հնարավորության հարցը միշտ առկա է եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը:

«Հասարակական կազմակերպությունների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, հարգելի՛ գործընկերներ, դեռևս հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի լրամշակման ընթացքում որպես անկախության լրացուցիչ ու չափազանց կարևոր երաշխիք՝ մշտապես առկա է եղել հակակոռուպցիոն մարմնին սահմանադրական մարմնի կարգավիճակ տալու հետագա հնարավորության հարցը:

Դրա անհրաժեշտությունն ակնհայտ է այնքանով, որքանով նշված միջոցառումը, ի թիվս բազմաթիվ այլ հիմնավորումների, ուղղակիորեն համապատասխանում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի իրական քաղաքականության էությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ հիշյալ հարցն առավել ընգծված ձևաչափով քննարկել ռազմավարության ընթացիկ լրամշակումներում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել