Հուլիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Արդյունաբերական ընկերություններից մեկի ներկայացուցիչը գրությամբ հայտնել էր, որ հուլիսի 9-ի ժամը 11․00-ից հուլիսի 18-ի ժամը 11․00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մտել է արտադրամասերից մեկը, մասնատելով ընկերության գեներատորը՝ հափշտակել դրա էներգատար մալուխները։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է գողությունը կատարած անձի ինքնությունը։ Նույն օրը 31-ամյա տղամարդը հայտնաբերվել է, բերման ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։
Տեսանյութը՝ ոստիկանության