Քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը Երևան են հասել: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանքի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։ Այսօր տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի։
Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար եւ զինվել համբերությամբ»,-նշել է նա: