ՀՀ ոստիկանության պետն այսօր հուլիսի23-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին:
Հավելենք, ուր Արմեն Գասպարյանը մինչ այս զբաղեցնում էր Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը:
Տավուշի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Վահե Ղազարյանը, ով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 22-ին հրամանագրի համաձայն նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ: