Ամուսինները իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելիս ազատվում են պետական տուրք վճարելուց

Ինչպես գիտենք, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից համապատասխան գրանցումներ կատարելու, փաստաթղթեր և դրանց կրկնօրինակներ տրամադրելու համար սահմանված է պետական տուրք: Սակայն օրենքը նախատեսում է մի շարք հիմքեր, երբ անձը ազատվում է պետական տուրք վճարելուց:

 

Մասնավորապես` քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

 

ա) կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու կապակցությամբ ծննդյան վկայականների կրկնօրինակներ տալու համար.

 

բ) քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի թույլ տված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականներ տալու համար.

 

գ) ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում.

 

դ) անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել