Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 11-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Նվեր Սաֆարյանի անվան համար 164 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել Արմինե Ներսիսյանը:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 28.1-րդ և 34-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի «Նվեր Սաֆարյանի անվան համար 164 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2019թ. հուլիսի 3-ի նիստի համար 13 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 11.07.2019թ. hամար 12/62377 զեկուցագիրը`
1. Երևանի «Նվեր Սաֆարյանի անվան համար 164 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Արմինե Մելսիկի Ներսիսյանի հետ 2019 թվականի հուլիսի 15-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /15.07.2019թ. – 15.07.2024թ./:
2. Երևանի «Նվեր Սաֆարյանի անվան համար 164 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Արմինե Ասլանյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»: