ՊԵԿ հայտարարությունը՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի վերաբերյալ

Հսկիչ-դրամարկղային մեքենաների բավարար քանակ չլինելու հանգամանքով պայմանավորված` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-ն որոշումը: 

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ների շուկայի ազատականացման նպատակով՝ 2018թ. ձեռնամուխ է եղել իրավական ակտերի փոփոխությունների փաթեթի մշակմանը, որն ուղղված է դյուրացնելու ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներն ու պարզեցնելու ՀԴՄ-ների ներդրման գործընթացը: Մասնավորապես, փոփոխություններ են իրականացվել ՀՀ կառավարության 05.10.2017 թվականի N 1318-Ն, ՀՀ կառավարության 08.10.2012 թվականի N 1419-Ն և ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-Ն որոշումներում: Ընդունված փոփոխությունների արդյունքում ՀՀ կառավարության կողմից սահմանած պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներդրման գործընթաց կարող է իրականացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտ: 

Միաժամանակ, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է ազատականացման ակունքներում կանգնած տնտեսվարող սուբյեկտներին և հավանական այլ ներմուծողներին հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ կառավարության 08.10.2012թ. N 1419 որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն ստանալու համար ներկայացնել իրենց կողմից առաջարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներն՝ առկա ավելի քան 9000 հատ ՀԴՄ սարքերի պահանջարկը բավարարելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել