Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեսյբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Երևան ՋԷԿ-ը վերագործարկվեց»։
Հիշեցնենք, որ այսօր 13:46 րոպեից էլեկտրաէներգիայի հաճախականության տատանում է եղել, լարման հետևանքով անջատվել են Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։