2012 թ. հոկտեմբերին ՀՀ կառավարության հաստատած` Եվրամիության անդամ և Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի միակողմանի վերացման մասին որոշումն այսօրվանից` հունվարի 10-ից, մտնում է ուժի մեջ: Համաձայն այդ որոշման` ԵՄ քաղաքացիները Հայաստանում առանց մուտքի արտոնագրի կարող են մնալ տարեկան մինչև 90 օր:
Աղբյուրը` Իրավաբան.net