Հոր հետ վիճաբանելով ամուսնության հարցի շուրջ` կացնահարել է վերջինիս

Սիփան Գրիգորյանի հայրը երևի դեմ էր որդու ամուսնությանը կամ հակառակը` որդին էր դեմ ամուսնանալ… ինչևէ, արդյունքում հայրը սպանվեց որդու կողմից:

 

Հոր` Վ.Գրիգորյանի հետ վիճաբանելով ամուսնության հարցի շուրջ` որդին ապօրինաբար հորը կյանքից զրկելու դիտավորությամբ տանը գտնվող իրեղեն ապացույց հանդիսացող կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել հոր գլխին, որի հետևանքով Վ.Գրիգորյանը մահացել է։

 

 

Հոր դիակը և սպանության փաստը թաքցնելու նպատակով Ս.Գրիգորյանը հոր դին փաթաթել է պոլիէթիլենային տոպրակներով, ծածկոցներով, փաթաթել կպչուն ժապավենով և թաքցրել տան ննջասենյակում:

 

Հաջորդ գիշերը դիակը տեղավորելով Վ.Գրիգորյանին պատկանած ՎԱԶ 2105 մակնիշի 61 ՍԼ 780 համարանիշի ավտոմեքենայում` դիտավորությամբ հրկիզել է ավտոմեքենան և հոր դին:

 

Հարուցվել է քրեական գործ, Ստեփան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:

 

Քրեական գործը գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել