Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
1. Ստեղծել քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հաստատել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել հանձնաժողովի աշխատակարգը.
2) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ»: