Մայիսի 14-ին, Եվրոպական միությանկողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի շրջանակներում կայացավ Հայկական կրթական ցանցի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Հանդիպումը կազմակերպվել էր «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպության կողմից:
Աշխատանքային խմբի ձևավորման նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և մասնագիտական կողմնորոշման ոլորտներում բարեփոխումների իրականցման գործընթացներում շահագրգիռ պետական գերատեսչությունների և ոլորտային կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսության ծավալման միջոցով ուղենշել և հստակեցնել ոլրտի զարգացման հնարավոր ուղիները և առկա խնդիրերի լուծման ճանապարհները:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, Գործընկերություն և ուսուցում/ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, ԱՐՄԱԿԱԴ ընկերության հիմնադիր և ՍԻՎԻՏԱՍ կազմկերպության ներկայացուցիչ Խաչիկ Գևորգյանը: Գլոբալ զարգացումներ հիմնադրամի ղեկավար Արամ Ավագյանը և փորձագեն Լիլիթ Բեգլարյանը:
Հայկական կրթական ցանցի (ՀԿՑ) անդամ կազմակերպությունների ղեկավարները՝ Արտաշես Տոռոզյանը և Արամ Ավագյանը ներկայացրին ՀԿՑ-ի կողմից 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ում իրականացված ՄԿՈՒ տարածաշրջանային ֆորումների ընթացքում վերհանված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ մշակված առաջարկությունների փաթեթը, ինչպես նաև Սյունիքի Գորիս և Սիսիան խոշորացված համայնքներում փորձարկված Սոցիալական համագործակցության համայնքային մոդելի պրակտիկ հաջողությունները և զարգացման հեռանկարները:
«Որպեսզի ցանցը կարողանա իր գործունեությունն առավել արդյունավետ դարձնի, հարկ էր ձևավորել աշխատանքային խումբ ԿԳՆ-ի հետ և այդ աշխատանքային խմբի օրակարգ և ընթացակարգ ձևավորվի»,- նշեց Արտաշես Տոռոզյանը:
Արամ Ավագյանի խոսքով, ի տարբերություն այլ երկրների Հայաստանում ՄԿՈՒ համակարգը կենտրոնացված է: Նա նշում է, որ այժմ խնդիր կա, որ համյանքային ուսումնական հաստատություններն ինքուրույնություն ցուցաբերեն, փորձեն գործընկերային հարաբերություններ ստեղծել տարբեր կազմակերպությունների ու հաստատությունների հետ: «Համայնքային գործունեություն չպետք է կրկնի կամ փոխարինի նախարարության գործառույթները կամ մատուցի պետական ծառայությունների կողմից մատուցվող ծառայությունները, օրիակ՝ զբաղվածության ծառայությունը»,-նշեց նա:
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը կարևորեց ընդհանուր նպատակների շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման անհրաժեշտությունը և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքում հանրային հատվածի կողմից ստացվող աջակցությունը:
«ՄԿՈՒ ոլորտում, երբ ծրագիրը բերվում հասցվում է համայնքային մակարդակի, համայնքը փորձում է իր իսկ զարգացման համար առաջ մղել իր առաջնահերթությունները: Օրինակ, եթե համայնքում գործում է 3 հյուրանոցային տնտեսություն, ասում է՝ սրա պահանջը կա, աշխատեմ սրա ուղղությամբ»,-նշեց նա և հավելեց, որ երբ մարզպետարաններից տեղեկատվություն է պահանջվում, ապա ԿԳՆ-ին է տրվում այն նույն ծրագիրը, ինչը համայնքն է ներկայացրել ու ստացվում է, որ մարզպետարանների կողմից մշակվող՝ մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից չի բխում կրթության զարգացումը:
ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, կարևորելով Հայաստանում կրթության զարգացման ոլորտում Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունը, փաստեց հանրային հատված-կառավարություն միջոլորտային համագործակցության խորացման և կառուցողական գործընկերության զարգացումը:
«Ծրագրի շրջանակներում ամենակարևոր ձեռքբերումը մենք համարում ենք Հայկական կրթական ցանցի ստեղծումը, որովհետև դա մասնագիտական կազմակերպությունների փորձագիտական ներուժի մի կարևորություն է, որը ծրագրի ավարտից հետո էլ ծառայելու է Հայաստանի Հանրապետությանը և եթե կրթության և գիտության նախարարության հետ կառուցողական երկխոսություն ու համագրոծակցություն լինի, ինձ թվում է, սա լուրջ արդյունքներ կտա»,-ասաց նա:
Կարեն Զադոյանի խոսքով, այժմ մի շարք փաստաթղթեր են ընդունվում, բայց հիմնական շահառուի կյանքում ոչինչ չի փոխվում, պետության կողմից տրամադրված գումարներով ավելի շատ ինչ-որ ինստիտուտներ են ուժեղանում, քան՝ վերջնական շահառուն, ինչը իրականում լուրջ խնդիր է:
Վերջում հավելենք, որ հանդիպումները ավելի հաճախակի կազմակերպելու և համագործակցության համաձայնություն ձեռք բերվեց: