Մալայզիայի արևելյան նահանգ Թերենգանուն առաջարկում է անվճար մեղրամիս՝ մինչև 440 ԱՄՆ դոլար արժողությամբ, որպեսզի ամուսնական զույգերը, որոնք ամուսնալուծության շեմին են կանգնած, վերականգնեն ռոմանտիկան իրենց հարաբերություններում:
Մեղրամսի փաթեթի հետ միասին տրամադրվում է նաև խորհրդատվություն, որը նպատակաուղղված փորձ է նվազեցնել ամուսնալուծությունների արագ աճող թիվը նահանգում:
«Մենք հասկանում ենք, որ նորապսակները կարող են խնդիրներ ունենալ միմյանց հասկանալու հարցում, ուր մի փոքր վեճն էլ կարող է հանգեցնել ամուսնալուծության: Առավել անընդունելի է այն փաստը,որ ավելի քան երկու տասնամյակ ամուսնության մեջ գտնվող զույգերն են դիմում ամուսնալուծության համար», – ասաց Թերենգանուի համայնքային բարեկեցության, զարգացման և կանանց հարցերի հանձնաժողովի նախագահ Աշարի Իդրիսը:
Պահպանողական մուսուլմանական նահանգը չի հրապարակում ամուսնալուծության ցուցանիշները: Իդրիսը ասել է, որ պետությունն արդեն իսկ հաջողությամբ իրականացրել է այդ փորձնական ծրագիրը, որտեղ ընտրվել են 25 զույգեր, որոնք ամուսնալուծության եզրին էին, և ստացել են եռօրյա ընտանեկան փաթեթ, որի արժեքը կազմել է շուրջ 1500 ռինգիթ (440 ԱՄՆ դոլար)՝ յուրաքանչյուր զույգի համար: Մալայզիայում հիմնականում գերիշխում են մահմեդականները: Թեև իսլամը թույլատրում է ամուսնալուծությունը, սակայն այն չի արդարացվում, մեջբերելով Մուհամեդ մարգարեի խոսքերը, թե՝ ամուսնալուծությունը Աստծո աչքերում ամենազզվելի օրինական արարքն է:
Աղբյուրը` Իրավաբան.net