Սվազիլենդում կանանց բռնաբարվելուց պաշտպանելու համար օրենքով արգելել են մինի կիսաշրջազգեստ հանգել

Աֆրիկյան Սվազիլենդի թագավորության ոստիկանությունն արգելել է կանանց մինի կիսաշրջազգեստ եւ գոտկատեղը ցածր ջինսից տաբատներ հագնել: Ըստ օրինապահների` նման հագուստը կարող է տղամարդկանց դրդել բռնաբարության: «ՌԻԱ նովոստին» վկայակոչելով AFP-ին հայտնում է, որ օրենքը խախտողներին սպառնում է մինչեւ անգամ ազատազրկում կես տարով:
 

Օրենքն ընդունվել է այն բանից հետո, երբ նախորդ տարի Սվազիլենդի կանայք ցույց են կազմակերպել` պահանջելով պաշտպանել իրենց բռնաբարողներից, որոնց թիվն Աֆրիկայում բավական մեծ է:

 

Ըստ Սվազիլենդի ոստիկանության ներկայացուցիչ Վենդի Հլեթի` բաց հագուստը կարող են հեշտությամբ պատռել, ինչը բռնաբարողին առավելություն է տալիս կնոջ հետ առանց այդ էլ ոչ հավասար «մարտում»:

 

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ` օրենքի արգելքը չի տարածվում ավանդական հագուստի վրա, որոնք կանայք հագնում են հանդիսավոր արարողությունների ժամանակ, ինչպիսին է օրինակ Մսվատի 3-րդ թագավորի համար հարսնացուների ամենամյա դիտումը: Աղջիկներն այդ արարողության ժամանակ ամբողջությամբ բացում են կուրծքը, հագնելով միայն կիսաշրջազգեստ եւ վզնոց, որը ծածկում է մարմնի միայն դիմացի մասը:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել