Ինչպե՞ս է կատարվում մանկատանն ապրող երեխայի կենսաթոշակի վճարումը

Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման համաձայն,  մանկատանն ապրող երեխային վճարվում է նրան նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մանկատանը երեխայի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս երեխայի կենսաթոշակի գումարը հաշվարկում է և տվյալ տարվա ավարտից հետո երեխայի կենսաթոշակի գործին կարում նրան վճարվող կենսաթոշակի չափի, ինչպես նաև նրան վճարվելիք ընդհանուր գումարի մասին ամփոփ տվյալներ պարունակող տեղեկանք` մինչև երեխայի 18 տարին լրանալը: Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը երեխայի կենսաթոշակի վկայականը փոխանցում է մանկատան ղեկավարին` երեխայի անձնական գործում պահելու համար, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում մանկատան ղեկավարին գրավոր տեղեկանք է ուղարկում երեխային վճարվելիք կենսաթոշակի ընդհանուր գումարի մասին (աճողական` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ամփոփ տվյալներ), որը կարվում է երեխայի անձնական գործին:

Մանկատան ղեկավարը մինչև 18 տարին լրանալը մանկատնից երեխայի դուրս գրվելու դեպքում նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, իսկ 18 տարին լրանալուց հետո դուրս գրվելու դեպքում` անձամբ նրան, տրամադրում է կենսաթոշակի վկայականը և նրան վճարվելիք կենսաթոշակի ընդհանուր գումարի մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման տված վերջին տեղեկանքը:

Մինչև 18 տարին լրանալը կազմակերպությունից դուրս գրվելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին վճարվում է նրա 18 տարին լրանալուց հետո, իսկ օրենքով սահմանված կարգով ավելի վաղ գործունակություն ձեռք բերելու կամ գործունակ ճանաչվելու դեպքում` գործունակություն ձեռք բերելու կամ գործունակ ճանաչվելու օրվանից: Այդ գումարը վճարվում է միանվագ, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմելուց և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել