Բոյկոտ բառը առաջացել է ի պատիվ կալվածքի կառավարիչ Չարլզ Բոյկոտի անունով, որի դաժան վերաբերմունքի համար 1880 թվականին առաջին անգամ կիրառել են իռլանդացի վարձակալները: Տնտեսական պայքարի այս ձև ենթադրում է որևէ անձի, հիմնարկության կամ պետության հետ տնտեսական կապերի լրիվ կամ մասնակի խզում։ Բոյկոտը նաև միջազգային հարաբերություններում, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության խաղաղության պաշտպանության հարկադրական ձևերից մեկն է (առանց զինված ուժերի օգտագործման) և կիրառվում է որևէ երկրի կամ երկրների խմբի հետ առևտրի սահմանափակման կամ դադարեցման միջոցով։
Փոխաբերական իմաստով ինչ-որ մեկի հետ հարաբերությունների խզում է, որպես բողոք ինչ-որ բանի դեմ։
ՀՀ Աշխատանքյաին օրենսգրքի` գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է: Արհեստակցական միությունը օրենսգրքով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում գործադուլ կազմակերպելու իրավունք ունի, եթե`
1) հաշտեցման գործընթացների արդյունքում կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի կնքման հետ կապված վեճը չի լուծվել.
2) գործատուն խուսափում է հաշտեցման գործընթաց իրականացնելուց.
3) գործատուն չի կատարում հաշտեցման հանձնաժողովի` սույն օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունված` աշխատողներին բավարարող որոշումը կամ նախօրոք կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Գործադուլը հայտարարվում է այն դեպքում, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել`
1) կազմակերպությունում գործադուլ հայտարարելիս` կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի կողմից.
2) կազմակերպության առանձնացված (կառուցվածքային) ստորաբաժանումում գործադուլ հայտարարելիս` այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից: Եթե կազմակերպության առանձնացված ստորաբաժանումում գործադուլ հայտարարելը խոչընդոտում է կազմակերպության մյուս ստորաբաժանումների բնականոն գործունեությանը, ապա գործադուլ հայտարարելու որոշումը պետք է հավանության արժանանա այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից, որը չի կարող պակաս լինել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի կեսից:
Աղբյուր` Իրավաբան.net