Որո՞նք են Ամանորին գների բարձրացման իրական պատճառները

Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում սկսվել են հերթական չհիմնավորված և ոչ տրամաբանական գնային տեղաշարժերը: Կարելի է ասել, որ փաստացի մեկ ամբողջ տարվա ինֆլյացիան սկսում է հենց նախատոնական ամսիներին: Ու զարմանալին այն է, որ այդ օրերին բոլորը մոռանում են ֆինանսական ճգնժամի մասին և տրվում խելքից դուրս գնումներ կատարելուն:

 

Համատարած գնաճը տարածվում է այն ապրանքների վրա, առանց որի հայերը չեն պատկերացնում ինչպես կնշեն Ամանորը: Սրան էլ հաջորդում է հասարակության դժգոհությունների և ստեղծված իրավիճակին համակերպման ալիքը: Ինքս կատարելով վերլուծություններ, հանգում են այն եզրակացությանը, որ Հայաստանում գների չհիմնավորված բարձրացումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

 

 

1. Ստվերային տնտեսություն. 

 

 

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկը, որն հիմնված է վերջին երեք տարիներին պետությունների համախառն ներքին արդյունքի աճի (այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի 2012 թվականի համար կանխատեսումների), մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ինդեքսի և ներկա առևտրային բալանսի վրա: 
Վատագույն տնտեսություն ունեցող երկրների տասնյակում հայտնվել են միանգամից երեք հետխորհրդային երկրներ` Հայաստան, Ուկրաինա և Ղրղզստան:

 

 

2. Մենաշնորհներ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ.

 

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման նպատակով ստեղծվել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Առանց մանրանալու հանձաժողովի գործունեության և արդյունքների մեջ, նշեմ, որ հանձնաժողովն ունի պաշտոնական վեբ կայք, որի գործարկման նպատակներից մեկը, կարծում եմ, հասարակության լայն շերտերին ծանոթացնելն է հանձնաժողովի թափանցիկ և հրապարակային աշխատանքերին: Բայց և այնպես, կայքում առավել շատ ինձ հետաքրքորւմ էր Վիճակագրություն բաժինը, որտեղ ցավոք չկարողացա գտնել ինձ հետարքրքող տեղեկություններ: Մասնավորապես, բոլոր տվյալները ներկայացված են 2009 թվականի դրությամբ, իսկ երբ անհրաժեշտ էր առավել մոտ ծանոթանալ գների դիտանցմանը և վերլուծությանը, ներկայացված հղումները (լինքերը) ակտիվ չէին:

 

 

Ավելին, ինչպես ինձ, այնպես էլ ձեզ համար հավանաբար հետաքրքիր կլիներ նաև հանձնաժողովի 2012 և 2013 թվականների տարեկան գործունեության ծրագրերը, որոնք Հանձնաժողովի պաշտոնական կայքում ամփոփված չէին (կայքում տեղադրված 2012 թվականի տարեկան գործունեության ծրագրերի տակ, իրականում ամփոփված է 2011 թվականի տարեկան ծրագիրը):

 

Ինչևէ, սահմանափակվելով 2011 թվականի տարեկան գործունեության ծրագրով, ստորև առաջարկում եմ ծանոթանալ մի շարք պարենային ապրանքային շուկաների առաջատար սուբյեկտների և մրցակցային իրավիճակը բնութագրող առանձին ցուցանիշների հետ, որը հրապարակվել է Հանձնաժողովի կողմից:

 

 

 

 

 

 

Հ/Հ

 

 

 

 

 

Ապրանքային շուկայի անվանումը

 

Ուսումնասիրված ժամանակահատվածը

 

Առաջատար դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի

 

Ապրանքային շուկայի մասնակիցների թիվը

Կենտրոնացվա ծության աստի ճանը***

անվանումը

բաժի նը (%)

 

տոկոսը

 

աստիճանը

1

«Շաքարավազ»

2009թ

«Ալեքս Գրիգ» ՍՊԸ*

99.99

6

99.99

բարձր

 

2

«Արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ (ձեթ)»

 

2009թ

 

«Ալեքս Գրիգ» ՍՊԸ*

 

37.5

 

36

 

63.8

 

միջին

3

«Ձիթապտղի բուսական յուղ (ձեթ)»

2009թ

«Վեգեքոմ» ՍՊԸ*

66.0

14

88.0

բարձր

4

«Կարագ»

2009թ

«Ալեքս Գրիգ» ՍՊԸ*

35.04

20

67.59

միջին

 

5

 

«Բնական հյութեր»

2009թ

1 կիս

 

«Սարգիս Կարոլինա» ՍՊԸ

 

26.9

 

28

 

57.6

 

միջին

6

«Բրինձ»

2009թ

«Ալեքս Գրիգ» ՍՊԸ

33.6

27

62.8

միջին

 

7

 

«Ցորենի ալյուր»

 

2009թ

«Ալեքս Գրիգ» ՍՊԸ**

47.3

 

51

 

87.6

 

բարձր

«Մանանա գրեյն» ՍՊԸ**

34.4

8

«Պահածոյացված ձիթապտուղ»

2009թ

«Վեգեքոմ» ՍՊԸ*

56.3

21

89.0

բարձր

9

«Սառեցրած ձկներ»

2009թ

«Մոկոնաթ» ՍՊԸ*

33.55

20

62.4

միջին

10

«Խտացրած կաթ»

2009թ

«Ֆելիքս Սարգ» ՍՊԸ*

40.1

17

74.0

բարձր

11

«Մայոնեզ»

2009թ

“Մելիքա ՋՄ» ՍՊԸ*

52.8

20

87.3

բարձր

 

 

 

12

 

 

 

«Հավի ձու` կճեպով»

 

 

2010թ

I կիս

«Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ անձանց խումբ**

 

 

29.2

 

 

 

6

 

 

 

80.6

 

 

 

բարձր

«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ**

 

26.1

 

 

*տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվել է գերիշխող դիրք ունեցող, իրացման ծավալներով գրավում է ապրանքային շուկայի առնվազն մեկ երրորդը:
** տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվել է գերիշխող դիրք ունեցող, իրացման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը:
*** Շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան, եթե 70%<CR-3<100%, միջին աստիճան` եթե 45%<CR-3<70%, ցածր աստիճան` եթե CR-3<45%: CR-3-ը տվյալ շուկայի իրացման ընդհանուր ծավալում առավել խոշոր երեք տնտեսվարող սուբյեկտների բաժինների գումարն է:

 

 

3. Տնտեսական մրցակցության պաշտպանության ոչ արդյունավետ պայքար. 
Անխոս, տնտեսական մրցակցության պաշտպանության արդյունավետ պայքար իրականացնելու համար անհրաժեշտ է առանձնացնել մրցակցային քաղաքականության գերակա ուղղությունները:

 

 

Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցը Հայաստանին դնում է «Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության» ցուցանիշով 116-րդ տեղում: Այսինքն, մինչև Հայաստանը մենաշնորհների հարցում չձգտի իր ցուցանիշներով հիշյալ զեկույցում զբաղեցնի գոնե 1-ին տեղին մոտ հորիզոնականներ, մենք կշարունակենք զգալ մրցունակ տնտեսվարող սուբյեկտների սակավություն: Այս ուղղությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իր 2011 թվականի տարեկան գործունեության ծրագրում տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների ցանկում 3-րդ կետով նախատեսել էր ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների վարքագծի ուսումնասիրում և հնարավոր չարաշահումների հայտնաբերում:

 

 

Բայց թե ինչքանով են վերը նշված միջոցառումներն իրականացվել և ծառայել իր առջև դրված նպատակներին, մենք ինքներս էլ կարող ենք դատել` ելնելով օրվա իրավիճակից: Այս ամենն ավելի շատ հիշեցնում է, ամերիկյան ընկալմամբ, Դոն Կիխոտի պայքարի տրամաբանությունը. անիմաստ պայքար` հողմաղացների դեմ:

 

 

Ես ներկայացրեցի իմ մտահոգություններն ու պատճառները ամանորյա գների բարձրացման հետ կապված, և ուրախ կլինեի նաև ընթերցողներից լսել և քննարկել նաև իրենց կարծիքները, կամ, եթե տեսնում են այլ պատճառներ, դրանք նույնպես:

 

 

Այնուամենայնիվ, մի պահ եկեք մոռանանք բոլոր խնդիրները, և ուրախությամբ դիմավորնենք Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ, որ գալիք տարում հոգատար լինենք միմյանց նկատմամբ. բոլորիս սրտերում հանգրվանի բարությունն ու խաղաղությունը:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել