Հաշմանդամներն ազատված են վարորդական իրավունքի վկայականի համար պետական տուրքի վճարումից

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության մարմինների կողմից տրված տեղեկանքների հիման վրա արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներն ազատվում են վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետհամարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենաների գրանցման ու վերագրանցման համար սահմանված պետական տուրքի վճարումից:

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն հաշմանդամների փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից ստացված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա փոխհատուցում է մատուցված ծառայությունների դիմաց կատարված ծախսերը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել