ՊԵԿ նախագահի հայտարարությունը կարող է կաշկանդել դատավորին. Դավիթ Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյան

2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից:

Դավիթ Վենգերի Ղազարյանը չի ձերբակալվել, այլ ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից 04.04.2019թ-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդության քննարկումը նշանակված է այսօր, 15:00-ին:

Պարզաբանումներ տալու համար այսօր «Սպայկա» ընկերությունում հրատապ մամուլի ասուլիս է հրավիրվել, որի ժամանակ խոսել է նաև նրա փաստաբաններից մեկը, Արսեն Սարդարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել