Այսօր ժամը 15:00 Spayka LLC ընկերությունը մամուլի ասուլիս է կազմակերպում, որին հրավիրում է բոլոր շահագրգիռ լրատվամիջոցներին: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանի Նորագավիթ համայնքի Արտաշատի խճուղի 37/2 հասցեում, նորաբաց «Սամբիել» պանրի գործարանի կոնֆերենց դահլիճում:
Նշենք, որ երեկ լուրեր էին տարածվել, թե «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է, իսկ այսօր քննարկվելու է նրա կալանավորման հարցը: