Ազգային անվտանգության ծառայությունից Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին, որ կաշառք վերցնելու կասկածանքով դատավոր է ձերբակալվել:
Ավելի ուշ մանրամասները հայտնի կլինեն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իրավաբան.net-ի տեղեկություններով կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է դատավոր Գագիկ Հեբոյանը: Նրա հանդեպ խափանման միջոց կալանքի մասին որոշում դեռևս չի ընդունվել:
Գագիկ Հեբոյանը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր է։