Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետի թափուր պաշտոնը կզբաղեցնի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 34-ամյա գիտնական-հետազոտող Արտակ Փիլոյանը։
Թեկնածուկան թեզը Փիլոյանը 2018 թվականին պաշտպանել է Երևանի պետական համալսարանում՝ ասպիրանտուրան համատեղելով Բռնոյի (Չեխիա) Մասարիկի համալսարանում։ Տպագրված բազմաթիվ գիտական հոդվածներ ունի միջազգային հեղինակավոր ամսագրերում։
Դասավանդած թեմաները՝ Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, Գեոտվյալների հենքեր, Քարտեզների ձևավորում ArcGIS-ում, Գեոտեղեկատվական տեխնոլոգիաները սպասարկման և զբոսաշրջության ոլորտներում։
Ամուսնացած է, ունի դուստր։