Իջեցվել են սրտի ստենտավորման գները ավելի քան 250,000 դրամով․ կառավարության զեկույցը՝ առողջապահության ոլորտի մասին

Կառավարությունը փետրվարի 28-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2018 թ․ N581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցին։

Առողջապահության վերաբերյալ մասում նշվում է,որ հաշվետու ժամանակահատվածում կառավարությունը հավատարիմ է մնացել որակյալ, հասանելի և մատչելի առողջապահական ծառայություններ մատուցելու սկզբունքին:  

Հարկ է նշել, որ առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտը 2018 թվականին 2017թվականիի համեմատ աճել է 25,7%:

Իջեցվել են սրտի ստենտավորման գները ավելի քան 250,000 դրամով (1,100,000-իջել է 850,000 դրամ), ընդ որում՝  ոչ դեղապատ ստենտը փոխարինվել է դեղապատ ստենտով:

Կառավարության հաստատած ծրագրով  շուրջ 230 հազար քաղաքացիներ ստանում են սոցփաթեթին հավասարեցված բուժօգնություն պետպատվերի շրջանակներում, որի մեջ ներառված են նաև սրտի և գլխուղեղի թանկարժեք վիրահատությունները: Վերացվել է չարորակ նորագոյացությունների ժամանակ կատարվող վիրահատությունների համավճարը, որը կփոխհատուցվի պետական բյուջեից:      

Վերանորոգվել,  սարքավորումներով հագեցվել և  շահագործման են հանձնվել Արարատի մարզի Արտաշատի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնները: Բարձրացվել է առողջության առաջնային պահպանման օղակի շուրջ 10,000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային 30-40%-ի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել