Կառավարությունը փետրվարի 28-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2018 թ․ N581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցին։
Զելույցում ներառվել է նաև մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծման կետը:
Նշվում է, որ քաղաքացու ազատ կամարտահայտության միջոցով իշխանության ձևավորման շնորհիվ փոխվել է քաղաքացի-իշխանություն հարաբերությունների ողջ փիլիսոփայությունը: Հանրային կյանքին քաղաքացու առավելագույն մասնակցությունը դրսևորվում է համապետական և տեղական մակարդակներում որոշումներ կայացնելու գործընթացում բարձր ներգրավվածությամբ, որին կառավարութունը ձևավորման օրվանից որևէ կերպ չի խոչընդոտել:
«Քաղաքական արմատական փոփոխությունների շնորհիվ մասնավոր սեփականության, օրինական ձեռներեցության և կապիտալի անձեռնմխելիության խախտման որևէ դրսևորում չի արձանագրվել:
Վերջին 12 տարում առաջին անգամ արձանագրվել է ներգաղթ. 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15313-ով գերազանցել է մեկնածների թվին:
«Եվրոստատի» տվյալներով 2018-ին Եվրոպական միության երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քան երեք անգամ նվազել է: Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017-ին այդ թիվը կազմել էր 6805»,-նշված է կառավարության զեկույցում: