Բացասական եզրակացություն՝ Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նախագծին. նախարարությունը առաջար­կում է օրենքի նախա­գծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր  աշխատանքային օրենսգրքում լրացում կատարել և գործատուին հնա­րավորություն ընձեռել աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախ­քան դրա գործողության ժամկետի լրանալը:

Դրա համար հիմք կարող է դառնալ պայմանագրով սահմանված պարտա­կա­նու­թյուն­ներն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկա­տա­րե­լը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել պատգամավորի նախագծին, նախարարությունը առաջար­կում է օրենքի նախա­գծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքները.

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաև աշխատողի կողմից աշ­խա­տանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերա­պահ­ված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը։ Այ­սինքն, օրենսգրքում արդեն իսկ առկա է համանման կարգավորում, որը, ի տարբերություն առա­­ջարկվող փոփոխության, ենթադրում է ոչ թե մեկ ամբողջ աշխատանքային օրվա ըն­թաց­­քում, այլ պարբերաբար, առանց հարգելի պատճառի, իրեն վերապահված պար­տա­կա­նու­թյունները չկատարելու և համապատասխան կարգապահական տույժերի (գործատուի նա­խա­ձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը աշխատողի հետ կարող է լուծվել Հա­յաս­տա­նի Հանրապետության աշխատանքային oրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կե­տով, եթե մինչև տվյալ աշխատանքային կարգապահական խախտումը աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ) առկայության դեպքում միայն աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծում։

Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել ու ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պարտականությունների առանց հարգելի պատճառի չկատարելը: Կան աշխատանքային գործունեության ոլորտներ, որտեղ մեծ ցանկության դեպքում անգամ, հնարավոր չէ ամբողջությամբ աշխատողի համար հստակ սահմանել յուրաքանչյուր օրվա աշխատանքային պարտականությունները, չափելի և վերահսելի դարձնել կատարման ընթացքը, գնահատել աշխատանքների կատարման այն տոկոսը, որի չկատարման դեպքում կհամարվի, որ աշխատողն ամբողջ աշխատանքային օրը չի կատարել իր աշխատանքային պարտականությունները: Բացի դրանից, առաջարկվող կարգավորումների պարագայում մեծանում է գործատուի կողմից սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը:

Հետևաբար, օրենսգրքի գործող կարգավորումն այս իմաստով առավել ընդունելի է՝ գործատուի և աշխատողի շահերի հավասարակշռության տեսանկյունից։

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել