Քաղաքապետի որոշմամբ Երևանում Գետառ և Ողջաբերդ գետերի հուները կմաքրվեն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 19-ին որոշում է ստորագրել Երևան քաղաքի վարչական տարածքում 2019 թ-ին Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ:

Որոշման մեջ ասվում է.

1. Առաջարկել «Դավարս» ՍՊԸ-ին՝ Երևանի քաղաքապետարանի հետ 31.07.2014թ. կնքված հ.ԵՔ-ԲԸԾՁԲ-14/82 պայմանագրի հանաձայն՝ Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների տարածքներում իրականացնել Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքները՝ սույն որոշմամբ սահմանված ժամկետներում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի վրա:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել