«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է պարտապանի գույքն արգելանքից հանելու դեպքերը, սակայն ներկայումս գործող օրենքը չի կարգավորում պարտապանի գույքն արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու դեպքում՝ նախկինում դրված արգելանքը հանելու հարցերը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի նախագծով անդրադարձ է կատարվել օրենսդրական այս բացին: Օրենքի նախագծով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1 հոդվածը պիտի լրացվի հետևյալ կետերով, դրանք են՝
• դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքը ակնհայտորեն գերազանցում է հայցագնի չափը.
• դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է հայցագնի չափը.
• պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է:
Նախատեսվում է նաև, որ 44.1 հոդվածը պիտի ունենա 2-րդ պարբերություն, որի համաձայն, եթե պարտապանի դրամական միջոցների նկատմամաբ կիրառված արգելանքը գերազանցում է հայցագնի չափը կամ պարտավորությունը մասնակի կատարվել է, ապա հարկադիր կատարողը որոշում է կայացնում համապատասխան չափով մասնակի արգելանքը հանելու մասին: Հարկադիր կատարողն իր որոշման մասին պարտապանի հաշիվներն սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը Կենտրոնական բանկի տրամադրած հատուկ կապուղու միջոցով ուղարկում է էլեկտրոնային հաղորդագրություն, որի հիման վրա պարտապանի հաշիվներն սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը համապատասխան չափով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի պարտապանի գույքը հանել արգելանքից

