Մեղադրվում է պետությանը 3.064.228 դրամ վնաս պատճառելու համար

Երեկ` դեկտեմբերի 13-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու համար խարդախության և փաստաթղթերի կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Հովհաննես Բաղդասարյանի գործով դատական նիստը: Դատարանը պետք է ունկնդրեր կողմերի ճառերը, որը  ամբաստանյալի հիվանդության պատճառով արդեն մի քանի անգամ հետաձգվել է: Սակայն ամբաստանյալի դատական նիստին չնեկայանալու պատճառով դատական նիստը դարձյալ հետաձգվեց` մինչև ժամը 15:00-ն, ապա 16:00-ն: Սակայն ամբաստանյալն այդպես էլ չներկայացավ դատական նիստին: Վերջինիս պաշտպանի խոսքերով ամբաստանյալ Հովհաննես Բաղդասարյանը վատառողջ է:

 

 

Դատարանը հետամուտ եղավ պարզելու` ամբաստանյալի հիվանդ լինելու փաստը, քանի որ բազմիցս եղել է դեպք, երբ ամբաստանյալը չի ներկայացել դատական նիստին` պատճառաբանելով հիվանդ լինելու հանգամանքը, սակայն երբևէ հիվանդ լինելու փաստը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:

 

 

Զանգի միջոցով դատարանը պարզեց, որ ամբաստանյալի հարազատների կողմից Գյումրու շտաբ բուժօգնության կայան զանգ է գրանցվել և բուժօգնություն է ցուցաբերվել Հովհաննես Բաղդասարյանին:

 

 

Թե ինչ պատիժ է միջնորդելու պետմեղադրողը` պետությանը 3.064.228 դրամ վնաս պատճառելու համար, պարզ կդառնա դեկտեմբերի 17-ին ժամը 11:30-ին:

 

 

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել