Նոր թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին 2018 թվականի նոյեմբերի 22-ից սկսած։
Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ սկզբնական շրջանում նոր թղթադրամներով հնարավոր չի լինի վճարումներ կատարել վճարային տերմինալներում, սակայն մոտակա ամիսների ընթացքում տեխնիկական և ծրագրային փոփոխություններ կատարելուց հետո այդ հարցն էլ կկարգավորվի։
Հիշեցնենք, որ նոր 1000-դրամանոցի վրա պատկերված է Պարույր Սևակը, 2000-դրամանոցին՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանը, 10․000-դրամանոցը՝ Կոմիտասը, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկին, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչը: