Երևանի քաղաքապետարանը հրապարակել է պարգևավճար ստացած աշխատակիցների ցանկը. որքա՞ն է կազմել ամենախոշոր պարգևատրումը

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2018 թվականի դեկտեմբերին պարգևավճար ստացած աշխատակիցների ամբողջական ցանկը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Իրավաբան.net-ի հետ զրւոյցում նշում է, որ պարգևատրվել են քաղաքապետարանի 1628 աշախատակից «Դա բավական մեծ մասն է քաղաքապետարանի համակարգում զբաղված մարդկանց և պարգևատրումներն իրականացվել են դեռևս նախորդ տարի, այսինքն 2017 թվականի վերջին սահմանված չափով և գրաֆիկով: Գործող քաղաքային վարչակազմը փոփոխություններ չի իրականցրել»,-ասաց նա:

Նշենք, որ պարգևատրումները տրվել են քաղաքապետ Հայկ Մարությանի երկու՝ դեկտեմբերի 21-ին և 24-ին ստորագրված կարգադրություններով: Պարգևատրվել են քաղաքապետի տեղակալները, օգնականը, խորհրդականը, քարտուղարը, գորավարը, քաղաքի գլխավոր ճարտարապետը, վարչության պետեր, բաժնի պետեր և մի շարք այլ աշխատակիցներ:

«2018 թվականի դեկտեմբերին տրված ընդհանուր պարգևավճարների չափը կազմել է 474 միլիոն դրամ»,-նշեց Հակոբ Կարապետյանը:

Ամենախոշոր պարգևատրումը ստացել է Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը՝ Արմեն Հարությունյանը՝ 2 միլիոն 222 հազար 200 դրամ: Այնուհետև՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը՝ 2.049.800 դրամ, իրավաբանական վարչույան պետը՝ Զավեն Առաքելյանը՝ 1.666.670 դրամ, առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը՝ 1.375.000 դրամ և այլն:

Քաղաքապետ Հայկ Մարությանը չի պարգևատրվել ինչի մասին քաղաքապետը հայտնել էր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով:

«Պարգևավճարները տալու փուլում որոշում է կայացվել այս մեխանիզմը հետագայում ավելի արդյունավետ աշխատեցնելու նպատակով, աշխատակիցների արդյունավետությունը գնահատելու գործակիցներ սահմանել և արդեն հետագայում պարգևավճարները բաշխել ըստ աշխատանքի արդյունավետության»,-ասաց Հակոբ Կարապետյանը:

Պարգևատրումների երկու ցանկերին ծանոթացեք ստորև.

 

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել