Որո՞նք են բիզնես ոլորտում կորպորատիվ վարքագծային կանոների նախագծման գործողությունները

Յուրաքանչյուր ընկերություն ունի իրեն հատուկ գործարար մշակույթ՝ իր սովորույթներով, կորպորատիվ արժեքների իր համախմբով, կառավարման ոճով և փիլիսոփայությամբ: Հետևաբար կորպորատիվ վարքագծի կանոնների ձևավորումը խիստ անհատական գործընթաց է: Այդ իսկ պատճառով կորպորատիվ վարքագծի կանոնների ձևավորման ընդհանուր տիպարի մշակումը գործնականում անհնար է: Հնարավոր է նախանշել գործողությունների հիմնական փուլերը.

  1. ընկերության կորպորատիվ արժեքների ուսումնասիրություն,
  2. կորպորատիվ վարքագծային կանոնների անհրաժեշտության և հնարավոր օգուտների վերաբերյալ բացատրական աշխատանքներ և քննարկումներ,
  3. կորպորատիվ վարքագծային կանոնների մշակման համար աշխատանքային խմբի ձևավորում և դրանց մշակում
  4. կորպորատիվ վարքագծային կանոնների նախագծի քննարկումներ աշխատակիցների հետ,
  5. կորպորատիվ վարքագծի փաստաթղթավորված կանոնների հաստատում,
  6. կորպորատիվ վարքագծային կանոնների պարզաբանում (ինտերակտիվ սեմինարների, ուսուցումների անցկացում),
  7. կորպորատիվ վարքագծային կանոնների կիրառման նկատմամբ մոնիթորինգ,
  8. կորպորատիվ վարքագծային կանոնների թափանցիկության ապահովում ընկերության շահառու անձանց շրջանում:

Աղբյուրը՝ «Կորպորատիվ կառավարման համակարգի կառուցվածքը» ուղեցույց՝ 

Նշենք, որ Հայաստանում 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել