Հունվարի 1-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ և հայտնել, որ իրենց դանակահարել են:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 2001 թ. ծնված Գ. Ն.-ն դանակով հարվածներ է հասցրել 1997 թ. ծնված Սևադա Ս.-ի և 1997 թ. ծնված Վարդան Գ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. Ն.-ն ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: