Երևանի ավագանին ընդունեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն՝ 38 կողմ, 5 դեմ, և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ ավելի վաղ «Լույս» դաշինքն առանձնացրել էր խնդրահարույց հոդվածները և համեմատել նախորդ տարվա նախագծի հետ: Ըստ նրանց՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 միլիոնից աճել է մինչև 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1 մլրդ 232.9 մլն դրամով:
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչև 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով: