Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ընդունել՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին արձակուրդ տրամադրելու մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին նոր որոշում է ընդունել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին տրամադրել 2018-2019 աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:
2. Սասուն Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել