Քաղաքացին դիմում է ոստիկանությանը

Քաղաքացի Աշոտ Սարգսյանը հրապարակել է թալանված ավտոմեքենայի լուսանկար և գրել.

«Առավոտը բարի չէր հարևանիս համար, մի քանի օր առաջ նույնը արել են մեկ այլ հարևանի մեքենայի հետ: Այսինքն,  մենք գործ ունենք սիստեմատիկ գողությունների հետ: Եթե հանցագործը վերադառնում է հանցագործության վայր, դա շատ վատ է: Ու նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում: Ոստիկանության հարգելի աշխատակիցներ այս վիճակին պետք է վերջ տրվի, չեմ կարծում որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել