Երևանի մանկապարտեզներ ովքեր կարող են անվճար հաճախել. ավագանու որոշում

Դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ավագանին որոշել է 2019-ի տեղական վճարների դեպքում արտոնությունների դեպքերը: Այսպիսով, Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

ա. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում,
բ. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է.
գ. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն են իրականացնում Երևան քաղաքում.
դ. զոհված զինծառայողի երեխա է.
ե. երկկողմանի ծնողազուրկ երեխա է.
զ. Սիրիայից Հայաստան տեղափոխված հայ ընտանիքի երեխա է.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում չներառված Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 8000 (ութ հազար) դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել