Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 17-ին ընդունել է 3687-Ա որոշումը՝ ներքաղաքային միկրոավտոբուսային մի շարք երթուղիներում շարժակազմերի համալրման գործընթացի արդյունքները հաստատելու մասին.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 10-րդ ենթակետով, 69-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով.
1.Հաստատել Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից համալրման և փոխարինման համար ներկայացված միկրոավտոբուսների վերաբերյալ Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 06.12.2018թ. կազմած հ.7/Հ-Փ (18) արձանագրությունը (կցվում է)։
2.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետում նշված արձանագրության հիման վրա համապատասխան երթուղիներում կատարել շարժակազմերի համալրումներ և փոխարինումներ ու կազմակերպել դրանց աշխատանքը:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա.Գևորգյանը»: