Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, դեկտեմբերի 20-ին անցկացրեց քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:
Հարցազրույցի փուլին մասնակցում էր 8 հավակնորդ: Նրանցից 5-ը գրավոր քննության արդյունքներով հավաքել էր առավելագույն հանրագումարային միավոր, իսկ 3-ը իրավաբան-գիտնականներ էին:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:
Քրեական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 8 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 5-ը.
Բեգլարյան Նարեկ
Հայրապետյան Ջոն
Մելիքսեթյան Արմինե
Շահվերդյան Մանվել
Ստեփանյան Գառնիկ