Անտառների պահպանությունն ուժեղացնելու և անտառային տարածքների արդյունավետ կառավարումն իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ Անտառային կոմիտեին տրամադրված գումարներից տնտեսված 37,2 մլն դրամը կփոխանցվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին:
Ինչպես նշել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ն այս պահին կառավարում է 342 հազար հա տարածք՝ 19 անտառտնտեսությունների միջոցով, 642 աշխատակից իրականացնում է պահպանության գործառույթ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ գումարը կուղղվի անտառապահների համար համապատասխան հագուստ ձեռք բերելուն: