ՀՀ նախկին փոխվարչապետը՝ իր խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման մասին

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարկեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննության որոշումը:

Դատարանը մերժեց ՀՔԾ-ի միջնորդությունը, նա չկալանվորվեց:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի գործունեությանը միջամտելու համար:

Ինչպես արդեն հայտնել էինք, Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն ընդլայնվել է, ինչի մասին փաստաբանը նշեց. «Երեկ նոր մեղադրանք է առաջադրվել՝ Սահմանադրական կարգը տապալը՝ օժանդակությամբ (Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մաս), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը (Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ), հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու՝ այսինքն փողերի լվացման համար  (Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մաս):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել