Վահագն Հարությունյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ով Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վահագն Հարությունյանը հայց է ներկայացնել՝ պարտավորեցնել հերքել զրպարտության տեքստը:

Հայցադիոմւմը դատարան է մուտքագրվել նոյեմբերի 20-ին: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հարապարակել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշել է բավարարել Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Նրա փաստաբանը՝ Միհրան Պողոսյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել էր, որ դատական ակտն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ դատարան: «Այն հիմքերը, որոնք ներկայացրել էր վարույթն իրականացնող մարմինը դատարանին՝ որևէ քննադատության չէին դիմանում, և անհիմն որոշում է կայացվել»,-նշեց նա։

Վահագն Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի հուլիսի 17-ի որոշմամբ,  ազատվել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել