«Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի դերը. Հայաստանյան իրականություն» թեմայով հարցաթերթերը շրջանառվում են Վանաձորի բիզնես ընկերություններում

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 15 փոքր և միջին ձեռնարկատիրություններ իրենց բիզնեսում իրենց բիզնեսում հակակոռուպցիոն փաթեթ կներդնեն: Սա կարվի «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի շրջանակում:

Նույն ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից, մշակվել են «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի դերը. Հայաստանյան իրականություն» թեմայով հարցաթերթեր:

Այս հարցաթերթերի նպատակն է բացահայտել բիզնեսում մասնավոր հատվածի վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ, հակակոռուպցիոն համապատասխանության մասնավոր հատվածի ընկալումը, հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման համար մասնավոր հատվածի կողմից իրականացվող ու իրականացվելիք միջոցառումները:

Վանաձորում այս ծրագրում ներգրավվել են 1 միջին և 14 փոքր ձեռնարկատիրություններ, որոնցից 6-ի ղեկավարները կանայք են:

«Հարցաթերթում ներառված մի կետ կա, որում կազմակերպության ղեկավարները պետք է մեկ նախադասությամբ տան կոռուպցիայի հակիրճ սահմանումը: Հարցաթերթերից մեկում նշված էր, որ կոռուպցիան այլընտրանքային, ոչ սահմանադրորեն հավելյալ եկամուտ ունենալու գործիք է, ինչը լուրջ մտածելու տեղի է տալիս: Մեկ այլ հարցաթերում նշված էր, որ կոռուպցիոն գործողությունները պիտի դատապարտելի լինեն: Կազմակերպությունները դրական են տրամադրված հակակոռուպցիոն նոր ծրագրի նկատմամբ և հույս ունեն, որ այն դրական տեղաշարժ կգրանցի կոռուպցիայի դեմ պայքարում»,-նշում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Վանձորի գրասենյակի իրավաբան, ինկուբատորների պատասխանատու իրավաբան Զարինե Հովհաննիսյանը:

Հարցաթերթեր լրածցրած ընկերություններից 4-ը զբաղվում են սննդի արդյունաբերության՝ կիսաֆաբրիկատների, կաթնամթերքի, հացաբուլկեղենի, լավաշի արտադրությամբ, 2-ը՝ ստոմատոլոգիական կլինիկաներ են, 1-ը զբաղվում է տեքստիլ արդյունաբերությամբ, 1-ը՝ հուշանվերների արտադրությամբ, 2-ը շինարարության ոլորտի ներկայացուցիչներ են և այլն:

Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել